Մատչելիության հղումներ

ՀՀ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի անկախության տոնի առթիվ


Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի Հանրապետության անկախության 27-ամյակի կապակցությամբ։

«Անկախության հռչակագրով դրվեց Արցախի պետականաշինության հիմքը: Այսօրվա տոնական մթնոլորտում երախտագիտությամբ վերստին հիշում ենք նրանց, ովքեր ձեւավորեցին այն, ովքեր կռեցին պետականությունը, ովքեր հանուն նրա կյանք, առողջություն զոհաբերեցին», ֊ մասնավորապես ասված է ՀՀ նախագահի ուղերձում։ ֊ «Նրանց մասին մտածելով, նրանց հարգանքի տուրք մատուցելով, նրանց մեծարելով՝ մենք զգում ենք ժամանակի միջից հղվող պատգամը Արցախի այսօրվա քաղաքացուն, այսօրվա զինվորին, մեր ողջ ժողովրդին՝ պաշտպանել ու հզորացնել երկիրը, պետությունը, լինել միասնական Հայաստան, Արցախ

Շնորհավորելով Արցախի անկախության հռչակման 27-րդ տարեդարձի առթիվ՝ Արմեն Սարգսյանը մաղթել է «խաղաղություն, բարեկեցություն և հաստատուն հավատ ապագայի հանդեպ»:

1991թ. սեպտեմբերի 2-ին ժողովրդական պատգամավորների Լեռնային Ղարաբաղի մարզային և Շահումյանի շրջանային խորհուրդների համատեղ նստաշրջանը հռչակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը (ԼՂՀ) նախկին ԼՂԻՄ և Շահումյանի շրջանի սահմաններում:

Յուրաքանչյուր տարի սեպտեմբերի 2-ին Արցախում տոնական միջոցառումներ են անցկացվում տոնի առիթով: Արցախի Հանրապետության անկախության հռչակման 27-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներին մասնակցելու համար աշխատանքային այցով Արցախ է մեկնել Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG