Մատչելիության հղումներ

Սոչիի օդանավակայանում մահացած աշխատակիցը Վլադիմիր Բեգիյանն է


Այս մասին հայտնել է Ռուսաստանի տրանսպորտի նախարար Եվգենի Դիտրիխը: Նա ժամանել է Սոչի և խորհրդակցություն անցկացրել կապված Մոսկվա-Սոչի չվերթն իրականացնող «Utair» ավիաընկերության օդանավի վթարի հետ:

Եվգենի Դիտրիխն ասել է, որ օդանավակայանի համալիր հերթափողի պետ Վլադիմիր Բեգիյանը առաջինն է հասել վթարի վայր, օգնել ուղևորների տարահանմանը, համակարգել օդանավակայանի ծառայությունների աշխատանքը, բայց նրա սիրտը չի դիմացել՝ նա մահացել է տեղում:

Մոսկվայից Սոչի մեկնող «UTair» ավիաընկերության օդանավը սեպտեմբերի 1-ի վաղ ժամերին վթարային վայրէջք է կտարել Սոչիի օդանավակայանում: Օդանավում 170 մարդ կար, այդ թվում անձնակազմի 6 անդամները: 18 մարդ տուժել է, որոնցից չորսը տեղափոխվել է հիվանդանոց:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ օդանավում գտնվողների թվում զոհեր չկան, բայց ուղևորների տարահանման ժամանակ մահացել է օդանավակայանի աշխատակիցներից մեկը, ենթադրաբար սրտի կաթվածից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG