Մատչելիության հղումներ

Քուրթ Վոլքեր. ԱՄՆ-ն պատրաստ է ավելացնել Կիևին տրմադրվող սպառազինությունները


Ուկրինայի հարցով ԱՄՆ-ի հատուկ բանագնաց Քուրթ Վոլքերը բրիտանական «Guardian» պարբերականին տված հարցազրույցում ասել է, որ Ուկրաինայի արևելքի անջատականներին Ռուսաստանի կողմից շարունակվող աջակցության պայմաններում , ԱՄՆ-ի նախագահի վարչակազմը պատրաստ է ավելացնել սպառազինությունների տրամադրումը Ուկրաինային՝ ուժեղացնելու երկրի ռազմա-ծովային ուժերն ու հակաօդային պաշտպանության համակարգը:

«Guardian» ում սեպտեմբերի 1-ին հրապարակված հարցազրույցում Քուրթ Վոլքերն ասել է, որ յուրաքանչյուր շաբաթ ուկրաինացի զինվորներ են զոհվում՝ պաշտպանելով իրենց երկիրը:

Անցած ապրիլին ԱՄՆ-ն Ուկրաինային հակատանկային «Javelin» տիպի հրթիռներ է մատակարարել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG