Մատչելիության հղումներ

Մոսկվա-Սոչի չվերթն իրականացնող օդանավը վթարային վայրէջք է կատարել՝ կան տուժածներ


Մոսկվայից Սոչի մեկնող «Utair» ավիաընկերության օդանավը սեպտեմբերի 1-ի վաղ ժամերին վթարային վայրէջք է կտարել Ադլեր օդանավակայանում: Օդանավում 170 մարդ կար, այդ թվում անձնակազմի 6 անդամները: 18 մարդ տուժել է, որոնցից չորսը տեղափոխվել է հիվանդանոց: Օդանավում գտնվողների թվում զոհեր չկան, բայց ուղևորների տարահանման ժամանակ մահացել է օդանավակայանի աշխատակիցներից մեկը, ենթադրաբար սրտի կաթվածից:

Անձրևոտ եղանակին օդանավը վայրէջքի է գնացել երկրորդ փորձով: Կոշտ վայրէջքից հետո օդանավը դուրս է եկել վազքուղուց, բախվել օդանավակայանի տարածքի արգելափակոցներին, ձախ շարժիչը հրդեհվել է ու ձախ թևի որոշ մասեր ցած են թափվել:

Ռուսաստանի քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել:

«Utair»-ը ռուսական ընկերություն է, որը գրանցված է Խանտի-Մանսիյսկի Սուրգուտի օդանավակայանում, գրասենյակ ունի նաև Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանում :

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG