Մատչելիության հղումներ

1 շաբաթում ադրբեջանական կողմը հրադադարը խախտել է ավելի քան 150 անգամ․ ԼՂ ՊՆ


Օգոստոսի 26-ից սեպտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում ղրաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 150 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 2000 կրակոց:

Այս մասին հաղորդում է ԼՂ պաշտպանության նախարարությունը, հավելելով․ «ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են լիակատար վերահսկողություն պահպանել առաջնագծում և վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG