Մատչելիության հղումներ

Հայտնաբերվել է Արման Մկրտումյանի տան վրա հարձակման կասկածյալներից ևս մեկը. ոստիկանություն


Վճռաբեկ դատարանի նախկին նախագահ Արման Մկրտումյան, արխիվ
Վճռաբեկ դատարանի նախկին նախագահ Արման Մկրտումյան, արխիվ

Ոստիկանությունը տեղեկացնում է, որ պարզել է օգոստոսի 28-ին Ձորաղբյուր գյուղում Վճռաբեկ դատարանի նախկին նախագահի առանձնատան վրա զինված ավազակային հարձակումը կատարելու մեջ կասկածվող երկու անձանց ինքնությունը։ Օգոստոսի 31-ին Արարատի մարզի Մարմարաշեն գյուղում ոստիկանները հայտնաբերել և բերման են ենթարկել նույն գյուղի բնակիչ 1985 թվականին ծնված Մայիս Մկրտչյանին, որը ծառայում էր ՀՀ ոստիկանությունում, կոչումով՝ ավագ։

Հետագա միջոցառումներով իրավապահները Մարմարաշեն գյուղի հարակից դաշտում հայտնաբերել են «Կալաշնիկով» ինքնաձիգ և «Մակարով» ատրճանակ, որոնք, նախնական տվյալներով, հանցագործության գործիքներն են։

«Մյուս անձին հայտնաբերելու և քննությանը ներկայացնելու ուղղությամբ ոստիկանները շարունակում են ձեռնարկել ծավալուն միջոցառումներ։ Հայտնաբերվել և ոստիկանություն բերման են ենթարկվել այլ անձինք ևս, որոնց դեպքի հետ առնչությունը պարզվում է»,- հայտնում է ոստիկանությունը։

Ավելի վաղ Քննչական կոմիտեն հաղորդել էր, որ Արման Մկրտումյանի առանձնատան վրա հարձակման գործով ձերբակալվել էր Գյումրու բնակիչ, 42-ամյա Հովհաննես Ռիժենկոն: Քրեական գործը հարուցվել է ավազակային հարձակման ու ապօրինի կերպով զենք, ռազմամթերք պահելու հոդվածներով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG