Մատչելիության հղումներ

Եվրահանձնաժողովն առաջարկում է դադարեցել ամառային-ձմեռային ժամերի անցնելը


Եվրամիության գործադիր մարմինը՝ Եվրահանձաժողովը առաջարկում է դադարեցնել ամառային-ձմեռային ժամերի փոփոխությունը, երբ ժամացույցի սլաքը մեկ ժամ առաջ, կամ հետ է տրվում: Եվրահանձնաժողովի նախագահի մամուլի խոսնակը այսօրվա ճեպազրույցում ասել է, թե ուսումնասիրությունը ցույց է տվել, որ Եվրամիության քաղաքացիների մեծ մասը դեմ է ժամը փոխելուն: Եվրամիության երկրների բնակիչների 80 տոկոսը ցանկանում է, որ ժամը կայուն պահպանվի՝ գերադասելով ամռան ընթացքում օգտագործվող տարբերակը:

Առաջարկն ընդունվելու համար այն պետք է հաստատվի Եվրամիության անդամ երկրների կառավարությունների և եվրախորհրդարանի կողմից:

Ժամը կայուն պահելու կողմնակիցները պնդում են, որ ժամային փոփոխությունը ազդում է մարդկանց քնի վրա և կարող է ազդեցություն թողնել նաև մարդկանց աշխատանքի արդյունավետության վրա, իսկ հակադարձողները պնդում են, որ այն հնարավորություն է տալիս ավելի ռացիոնալ օգտագործել օրվա բնական լույսը, խնայում է էլեկտրաէներգիան և կրճատում ավտոճանապարհային պատահարների քանակը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG