Մատչելիության հղումներ

«Երկիր Ծիրանի»-ի 4 անդամներ, այդ թվում՝ Մարինա Խաչատրյանը հայտարարում են կուսակցությունից դուրս գալու մասին


Մարինա Խաչատրյանն Երևանի ավագանու նիստերից մեկի ժամանակ, արխիվ

«Երկիր Ծիրանի» կուսակցության անդամներ Մարինա Խաչատրյանը, Խաչատուր Շահբազյանը, Կոնստանտին Ղարիբյանն ու Աստղիկ Պետրոսյանը հայտարարում են կուսակցությունից և Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի»-ի նախընտրական ցուցակից դուրս գալու մասին։

«Հայտնում ենք Ձեզ, որ ներքոստորոգրյալ անձանցով որոշում ենք կայացրել դուրս գալ «Երկիր Ծիրանի» կուսակցությունից և Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» կուսակցության նախընտրական ցուցակից։ Որոշման համար պատճառ են հանդիսացել, մեր գնահատմամբ, խոսքի և գործի անհամապատասխանությունը։

Շնորհակալ ենք «Երկիր Ծիրանի» կուսակցության բոլոր անդամներին և լրագրողական աշխարհին համատեղ հետաքրքիր աշխատանքի համար», - ասված է համատեղ հայտարարությունում։

Մարինե Խաչատրյանը «Երկիր Ծիրանի» կուսակցության առանցքային դեմքերից էր։ Նրա անունը կապվում է նաև Երևանի ավագանու փետրվարի 13-ի նիստի աղմկահարույց միջադեպի հետ։

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG