Մատչելիության հղումներ

ԵՄ արտգործնախարարները Վիեննայում հանդիպել են թեկնածու երկրների գործընկերների հետ


Եվրամիության արտգործնախարարները այսօր Վիեննայում ոչ պաշտոնական հանդիպում են ունեցել Եվրամիությանը անդամակցելու թեկնածու երկրների իրենց գործընկերների հետ: Արևմտյան Բալկանների վեց երկրների՝ Ալբանիայի, Բոսնիայի, Կոսովոյի, Մակեդոնիայի, Սերբիայի, ինչպես նաև Թուրքիայի արտգործնախարարները մասնակցել են այդ հանդիպմանը:

Թեկնածու երկների շարքում Եվրամիությունը այս պահին անդամակցության բանակցություններ է վարում Սերբիայի և Մոնտենեգրոյի հետ:

Ֆրանսիան և Նիդերլանդներն անցած հունիսին անսպասելիորեն հետաձգեցին Մակեդոնիայի և Ալբանիայի հետ անդամակցության բանակցությունները՝ մտավախություն ունենալով, որ իրենց երկրների ներսում կարող են աճել հակամիգրացիոն տրամադրությունները, ինչը կարող է դժարացնել Եվրամիության ընդլայնումը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG