Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը լռություն է պահպանում քրգործում իր անվան հիշատակման կապակցությամբ


Քննչական կոմիտեում քննվող քրեական գործով ձեռք բերված տվյալներում գործարարի գույքն առանց նրա գիտության օտարելուն, սեփականությունը նրանից վերցնելուն առնչություն ունեցած անձանց թվում մատնանշվել է նաև երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:

Նկատի ունենալով, որ շրջանառվում են պաշտոնյաների անուններ, Քննչական կոմիտեն գործի տվյալները փոխանցել է Հատուկ քննչական ծառայությանը: Հատուկ քննչական ծառայության մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանն «Ազատությանը» փոխանցեց, որ տվյալները ստացել են այսօր, քրեական գործ այս պահին հարուցված չէ:

«Ազատությունը» փորձեց պարզել, թե ինչպիսին է երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի վերաբերմունքն այն փաստին, որ քրեական գործում շրջանառվում է նաև իր անունը: Նախկին նախագահի գրասենյակից, սակայն, «Ազատության» հեռախոսազանգերին չպատասխանեցին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG