Մատչելիության հղումներ

Պուտինն ու Ալիևը սեպտեմբերի 1-ին կհանդիպեն Սոչիում


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Մոսկվայում, արխիվ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Մոսկվայում, արխիվ

Սեպտեմբերի 1-ին Սոչիում տեղի կունենա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, ով Ռուսաստան է ժամանում պաշտոնական այցով:

«Առաջնորդները քննարկելու են երկկողմ հարաբերությունների օրակարգի առանցքային թեմաները, ներառյալ՝ առևտրատնտեսական փոխշահավետ համագործակցության հեռանկարները: Մտքեր են փոխանակվելու նաև միջազգային և տարածաշրջանային հրատապ խնդիրների շուրջ», - հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը:

Պաշտոնական հաղորդագրությունում նաև նշված է, որ բանակցությունների արդյունքում նախատեսվում է միջկառավարական ու միջգերատեսչական մի շարք փաստաթղթերի ստորագում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG