Մատչելիության հղումներ

Բաքուն հաստատում է Մնացականյան-Մամեդյարով առաջիկա հանդիպումը


Զոհրաբ Մնացականյանը, Էլմար Մամադյարովը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը, Ստեֆան Վիսկոնտին, Էնդրյու Շոֆերը և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը Բրյուսելում, 12-ը հուլիսի, 2018թ.

Գալիք սեպտեմբերին Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանը, Էլմար Մամեդյարովը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում հանդիպում կունենան՝ շարունակելու ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունները:

Այսօրվա ճեպազրույցում հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակ Հիքմեթ Հաջիևը:

Մնացականյանն ու Մամեդյարովը հանդիպել են այս տարվա հուլիսին Բրյուսելում։ Սա երկու երկրների արտգործնախարարների միջև առաջին հանդիպումն էր` Հայաստանում ժողովրդավարական շարժման արդյունքում տեղի ունեցած իշխանափոխությունից և նոր կառավարության ձևավորումից հետո։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG