Մատչելիության հղումներ

Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի զեկույցի հրապարակումը


Կրեմլի շենքը Մոսկվայում
Կրեմլի շենքը Մոսկվայում

Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի զեկույցի հրապարակումը` Հյուսիսային Կորեայի կողմից ՄԱԿ-ի պատժամիջոցների խախտման վերաբերյալ, որոնք սահմանափակում են վառելիքի ներկրումը, այդ թվում` ծովով նավթի ներկրման անօրինական ձևերը՝ ռուսական նավերի ներգրավմամբ:

«Զեկույցն արգելափակված է, քանի որ մենք համաձայն չենք զեկույցի որոշ դրույթների և դրանց վրա տարվող աշխատանքի հետ», - ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի փակ նիստից հետո՝ օգոստոսի 30-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է ՄԱԿ-ում Ռուսաստանի դեսպան Վասիլի Նեբենզյան:

Նեբենզյան չի մանրամասնել, թե ինչ կոնկրետ մտահոգություններ ունի Ռուսաստանը, սակայն ՄԱԿ-ի դիվանագետները հայտարարել են, որ հանդիպման ընթացքում բարձրացված Ռուսաստանի հիմնական առարկությունը կապված է զեկույցում նշված ռուսական նավերի հետ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG