Մատչելիության հղումներ

Ավստրիան առաջարկում է ԵՄ սահմանների հսկողությունն իրականացնել նաև զինուժի միջոցով


Վիեննա, քաղաքապետարանի շենքը, արխիվ

Եվրամիության նախագահությունը ստանձնած Ավստրիան առաջարկում է օգտագործել միության զինված ուժերը՝ կառույցի սահմանային հսկողությունն ամրապնդելու և ապօրինի ներգաղթյալների մուտքն արգելափակելու համար:

Ավստրիայի պաշտպանության նախարար Մարիո Կունասեկը, Վիեննայում փակ դռների ետևում հյուրընկալելով ԵՄ իր գործընկերներին, ընդգծել է՝ մեր նախագահության կարգախոսն էր՝ «Եվրոպա, որը պաշտպանում է», ուստի մենք պետք է առաջին հերթին ավելի անվտանգ դարձնենք մեր իսկ սահմանները:

Մի շարք եվրոպական երկրների կառավարություններ մտահոգությամբ են ընդունել այս առաջարկը: Ավստրիան, սակայն, որի կոալիցիոն կառավարության կազմում են փախստականների հարցում կոշտ դիորքորոշում ունեցող պահպանողականներն ու ծայրահեղ աջերը, վճռական է այդ գործընթացն ավարտին հասցնելու հարցում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG