Մատչելիության հղումներ

Ռուսաստանը հայտարարել է սեպտեմբերի 1-ից 8-ը Միջերկրական ծովում խոշոր զորավարժություններ անցկացնելու մասին


Ռուսական ռազմանավը Միջերկրական ծովում, արխիվ

Ռուսաստանը հայտարարել է, թե սեպտեմբերի 1-ից 8-ը խոշոր զորավարժություններ է անցկացնելու Միջերկրական ծովում՝ օգտագործելով հրթիռակիր հածանավ, 25 ռազմանավ ու 30 ինքնաթիռ:

Վարժանքները մեկնարկում են սիրիական հակամարտության շուրջ Արևմուտքի և Մոսկվայի միջև խորացող լարվածության ֆոնին:

Ըստ տեղից ստացվող տեղեկությունների, Սիրիայի նախագահ Ասադի վարչակազմը՝ Ռուսաստանի աջակցությամբ, պատրաստվում է լայնածավալ գրոհ իրականացնել Իդլիբի դեմ՝ վտանգելով հարյուր հազարավոր մարդկանց կյանքեր:

ՄԱԿ-ը մտավախություն է հայտնել, որ հարձակման ժամանակ սիրիական բանակը կարող է կրկին քիմիական զենք կիրառել, Վաշինգտոնն էլ զգուշացրել է՝ եթե Ասադը նման քայլի գնա, կստանա համարժեք պատասխան:

Իդլիբը սիրիական ընդդիմության վերահսկողության տակ մնացած վերջին նահանգն է, երեկ Ռուսաստանի արտգործնախարարը կոչ էր արել վերացնել այդ «թարախապալարը»:

Ըստ «Ռոյթերզ»-ի, այժմ Մոսկվան Իդլիբի դեմ նախապատրաստվող հարձակումը քննարկում է Իրանի և Թուրքիայի հետ, որն ի դեպ, աջակցում է նահանգում տեղակայված որոշ ընդդիմադիր խմբերի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG