Մատչելիության հղումներ

Մակրոնը կոչ է արել ԵՄ-ին՝ վերանայել հարաբերությունները Ռուսաստանի հետ


Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոն, արխիվ
Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոն, արխիվ

Ֆրանսիայի նախագահը կոչ է արել Եվրամիությանը՝ վերանայել հարաբերությունները Ռուսաստանի հետ, պնդելով՝ եվրոպական ընտանիքի շահերից է բխում ռազմավարական հարաբերություններ ունենալ Թուրքիայի և Ռուսաստանի հետ:

Ելույթ ունենալով Ֆինլանդիայում՝ Էմանյուել Մակրոնը հայտարարել է. - «Մենք պետք է վերանայենք Եվրոպայի անվտանգության մոդելը, և ռազմավարական հարաբերություններ հաստատենք մեր ամենամոտ հարևանների հետ, այդ թվում՝ պաշտպանական ոլորտում»:

Մակրոնի այս հայտարարությունը հնչում է Եվրոպայի և Միացյալ Նահանգների միջև խորացող տարաձայնությունների ֆոնին:

Նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը վերջին ամիսներին մի շարք պատժամիջոցներ է սահմանել Իրանի, Թուրքիայի և Ռուսաստանի դեմ, որոնք Եվրամիության անդամների հավանությանը չեն արժանացել՝ վերջիններիս բիզնես հետաքրքրությունների պատճառով:

Նախօրեին Ֆրանսիայի և Գերմանիայի իշխանությունները հայտարարել էին, թե քայլեր են մշակում, որոնք թույլ կտան շրջանցել Միացյալ Նահանգների կողմից երրորդ երկրների դեմ միակողմանի սահմանված պատժամիջոցները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG