Մատչելիության հղումներ

Օգոստոսի 30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ. ԱԻՆ


Տեսարան Երևանից
Տեսարան Երևանից

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղկացնում է, որ հանրապետությունում օգոստոսի 30-ին, սեպտեմբերի 2-ից 3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Օգոստոսի 31-ին, սեպտեմբերի 1-ին՝ երեկոյան ժամերին, առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ:

Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 1-ից 2-ը կնվազի 3-ից 4 աստիճանով:

Երևանում օգոստոսի 30-ից 31-ը, սեպտեմբերի 1-ից 3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG