Մատչելիության հղումներ

Վաշինգտոնում ՌԴ դեսպանությունը կոչ է արել ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաներին՝ Սիրիայում չներքաշվել «անօրինական ագրեսիայի» մեջ


Ռուսաստանի դեսպանության շենքը Վաշինգտոնում
Ռուսաստանի դեսպանության շենքը Վաշինգտոնում

Վաշինգտոնում Ռուսաստանի դեսպանությունը կոչ է արել ամերիկյան բարձրաստիճան պաշտոնյաներին չներքաշվել Սիրիայում «անհիմն և անօրինական ագրեսիայի» մեջ:

«Սիրիայում իրավիճակի սրացումը որևէ մեկի ազգային շահերից չի բխում», - պնդել է Ռուսաստանի դեսպանատունը:

Ավելի վաղ Վաշինգտոնը զգուշացրել էր, որ պատրաստ է համարժեք հարվածներ հասցնել, եթե Ռուսաստանի դաշնակից Ասադը կրկին քիմիական զենք կիրառի սեփական ժողովրդի դեմ:

Անցած տարի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրամանով Միացյալ Նահանգները երկու անգամ օդային հարվածներ էր հասցրել Սիրիայի քիմիական զենքի պահեստներին, երբ հաղորդվել էր, որ այն կիրառվել է խաղաղ բնակչության դեմ:

Ե՛վ Սիրիան, և՛ Ռուսաստանը, հերքում են այդ մեղադրանքները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG