Մատչելիության հղումներ

Իսրայելը մեղադրանք կառաջադրի դրոն արտադրող ընկերությանը՝ Ադրբեջանի պահանջով հայ զինվորներին ռմբակոծելու համար


Իսրայելական անօդաչու թռչող սարք, արխիվ

Իսրայելը մեղադրանք է առաջադրել անօդաչու թռչող սարքեր արտադրող իսրայելական ընկերությանն՝ իր հաճախորդ Ադրբեջանի խնդրանքով Լեռնային Ղարաբաղում հայ զինվորներին ռմբակոծելու համար:

Թեպետ Իսրայելի արդարադատության նախարարության կողմից ներկայացված մեղադրանքի տեքստում չի նշված ո՛չ Ադրբեջանի, ո՛չ էլ Լեռնային Ղարաբաղի անունը, այդուհանդերձ տեղական մամուլն ընդգծում է, որ Պաշտպանության նախարարության ներկայացրած բողոքից պարզ է դառնում, որ խոսքն առնչվում է ադրբեջանցի պաշտոնյաներին ու հայազգի զինվորներին:

Օգոստոսի 29-ի հայտարարության մեջ Արդարադատության նախարարությունը հայտարարել է, որ նախատեսում է մեղադրանք առաջադրել Aeronautics Պաշտպանական համակարգի գործադիր տնօրենի, փոխնախագահի և այլ աշխատակիցների նկատմամբ:

Իսրայելական The Times ու Maariv լրատվական գործակալությունները գրում են, որ 2017-ին Aeronautics-ի պաշտոնյաները 20 մլն դոլարի գործարք ունեին Բաքվի հետ, երբ ադրբեջանցի պաշտոնյաները խնդրեցին, որ Orbiter 1K դրոնը ցուցադրեն ՝ կիրառելով այն հայ զինվորների վրա:

Լրատվամիջոցների ներկայացմամբ՝ երկու աշխատակից հրաժարվել է դա անել, այդուհանդերձ, ի վերջո, երկու բարձրաստիճան պաշտոնյա համաձայնել է իրականացնել հարձակումը:

Ըստ նրանց, դրոնն ուղղակիորեն չի հարվածել թիրախներին, սակայն հարձակման ժամանակ երկու զինվոր է վիրավորվել:

Իսրայելական The Times-ը, մեջբերելով Հայաստանի զինված ուժերի գնդապետ Արմեն Գյոզալյանին, գրում է, որ միջադեպի ժամանակ երկու զինվոր թեթև վնասվածք է ստացել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG