Մատչելիության հղումներ

Վիսբադենում հանել են Թուրքիայի նախագահի ոսկեգույն արձանը


Գերմանիայի Վիսբադեն քաղաքում օգոստոսի 27-ին բացված արվեստի փառատոնի շրջանակներում տեղարված Ռեջեփթ Էրդողանի ոսկեգույն արձանը այսօր վաղ առավոտյան հեռացվել է: Իշխանություններն ասել են, որ արձանը հանելու որոշումն ընդունվել է անվտանգության նկատառումներից ելնելով, քանի որ այդ վայրը դարձել է Էրդողանին պաշտպանողների և նրա հակառակորդների հավաքատեղի: Էրդողանի չորս մետրանոց արձանի վրա անհայտ մարդիկ գրել էին «թուրք Հիտլեր»: Ոստիկանությունը ասել է, որ այլևս չի կարող երաշխավորել քաղաքացիների անվտանգությունը և այսօր վաղ առավոտյան, լույսը դեռ չբացված, վերամբարձ կռունկի միջոցով հրապարակներից մեկում տեղադրված Էրդողանի արձանը հանվել է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG