Մատչելիության հղումներ

Իրանի հոգևոր առաջնորդը սպառնացել է դուրս գալ «միջուկային համաձայնագրից»


Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին սպառնացել է, որ Իրանը դուրս կգա «միջուկային համաձայնագրից, եթե այն դադարի համապատասխանել երկրի շահերին: Հայտարարությունը տեղադրված է Խամենեի ինտերնետային պաշտոնական կայքում: Հոգևոր առաջնորդը Իրանի քաղաքական գործիչներին կոչ է արել հույս չտածել, թե Եվրոպան կարող է «փրկել» այդ համաձայնագիրը: Նա նաև նշել է, որ Թեհրանը հրաժարվում է Վաշինգտոնի հետ բանակցությունների գնալ նոր համաձայնագիր կնքելու համար:

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր համաձայնագրից դուրս գալու մասին, սակայն փաստաթուղթը ստորագրած եվրոպական երկրները նրա օրինակին չեն հետևել:

Իրանի իշխանությունները մինչ այժմ հավաստիացնում են, որ չնայած ԱՄՆ-ն դուրս է եկել համաձայնագրից, Թեհրանը շարունակում է պահպանել համաձայնագրի դրույթները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG