Մատչելիության հղումներ

Վրաստանի վարչապետը վաղը պաշտոնական այցով կմեկնի Ադրբեջան


Այսօրվա ճեպազրույցում Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն ասել է, որ օգոստոսի 30-ին պաշտոնական այցով մեկնելու է Ադրբեջան: «Վրաստանն ու Ադրբեջանը ռազմավարական գործընկերներ են, որոնք պատմական նշանակության համատեղ ծրագրեր են իրականացնում», -ասել է նա:

Բաքվում նա հանդիպելու է Ադրբեջանի նախագահի, վարչապետի, խորհրդարանի խոսնակի հետ: Բախտաձեն ասել է, թե տարածաշրջանային համագործակցության առումով քննարկվելու են շատ կարևոր նոր ուղղություններ, ինչպես նաև առևտրային հարաբերությունները զարգացնելու և խորացնելու նախաձեռնություններ: «Արդյունքում դրանք դրական կանդրադառնան մեր երկրի տնտեսական աճի և հիմնական նպատակի վրա` որպեսզի Վրաստանը դառնա տարածաշրջանային հանգույց»,- այսօր ասել է Վրաստանի վարչապետը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG