Մատչելիության հղումներ

Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Բուլղարիայի նախագահին


Նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադևին՝ Սվոգե քաղաքի մերձակայքում զբոսաշրջիկներին տեղափոխող ավտոբուսի ողբերգական վթարի կապակցությամբ, որը տասնյակ զոհերի և վիրավորների պատճառ է դարձել։

Ըստ նախագահի պաշտոնական կայքէջի, Արմեն Սարգսյանն իր վշտակցությունն ու զորակցությունն է հայտնել նախագահ Ռադևին և բարեկամ Բուլղարիայի ժողովրդին՝ մաղթելով վիրավորներին շուտափույթ ապաքինում, իսկ զոհվածների հարազատներին՝ տոկունություն և ոգու արիություն:

Կիրակի օրը Բուլղարիայում զբոսաշրջիկների տեղափոխող ավտոբուսի վթարից 16 մարդ զոհվել է, 27-ը ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG