Մատչելիության հղումներ

Ռուսաստանը ավելացրել է ռազմանավերի քանակը Միջերկրական ծովում


Ռուսաստանը ևս մի քանի ռազմանավեր է տեղակայել Միջերկրական ծովում։

Սա Միջերկրականում ռուսական ռազմածովային ուժերի ամենամեծ ներկայությունն է սկսած 2015-ից՝ երբ Ռուսաստանը ներգրավեց Սիրիայի հակամարտությունում:

Ռուսական ռազմանավերի կենտրոնացումը կապվում է սիրիական բանակի հնարավոր հարձակումների հետ։ Ենթադրվում է, որ Մոսկվայի դաշնակից Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը լայնածավալ հարձակում է նախապատրաստում ապստամբների վերահսկողության տակ գտնվող վերջին շրջանի՝ Իդլիբի վրա:

Օգոստոսի 28-ին ՄԱԿ-ի մարդասիրական ծրագրերի տնօրենը զգուշացրել է, որ Իդլիբի վրա հարձակումը կարող է հումանիտար այնպիսի աղետալի իրավիճակ ստեղծել, ինչպիսին չի գրանցվել հակամարտության յոթ տարիների ընթացքում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG