Ադրբեջանը և Թուրքիան մեկ ժողովուրդ են՝ երկու պետություն, Բաքվում հայտարարել է Թուրքիայի խորհրդարանի նախագահ Բինալի Յըլդըրըմը, ով երեքշաթի երեկոյան ժամանել է Ադրբեջան:
«Մենք բարեկամական ու եղբայրական երկու պետություն ենք և միասնաբար ենք գործում տարածաշրջանային և միջազգային ասպարեզում», -ասել է նա:
Խորհրդարանի նախագահի պաշտոնում սա Բինալի Յըլդըրըմի առաջին այցն է Ադրբեջան: Նա Թուրքիայի նախկին վարչապետն էր: Սահմանադրական փոփոխություններով Թուրքիայում վարչապետի պաշտոնը վերացվել է, իսկ Յըլդըրըմը դարձել է խորհրդարանի նախագահ: