Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պաշտոնանկ է արել Գյանջայի քաղաքապետ Էլմար Վալիևին, այդ պաշտոնում նշանակելով Նիյազի Բայրամովին:
Ադրբեջանի մեծությամբ այդ երկրորդ քաղաքում հուլիսի 3-ին Վալիևը ենթարկվել է հարձակման և վնասվածք է ստացել: Տեղի ունեցած զանգվածային ընդհարումների ընթացքում երկու բարձրաստիճան ոստիկան զոհվել է:
Ոստիկանները ձերբակալել են ենթադրյալ հարձակվող Յունիս Սաֆարովին, ով, ըստ իրավապահների պնդումների, մահմեդական արմատական խմբավորման անդամ է և հետապնդել է հեղաշրջման եղանակով Ադրբեջանում կրոնապետություն ստեղծելու նպատակ:
Եվս երկու մարդ սպանվել է ոստիկանների հետ փոխհրաձգությունում, ձերբակալվել է մոտ 60 մարդ: