Մատչելիության հղումներ

Վրաստանում նախագահական ընտրություններից երկու ամիս առաջ ընդդիմությունը հայտարարում է նախապատրաստվող կեղծիքների մասին


«Ազգային միացյալ շարժման» ղեկավարներից Լևան Բեժաշվիլի, արխիվ
«Ազգային միացյալ շարժման» ղեկավարներից Լևան Բեժաշվիլի, արխիվ

Վրաստանում հոկտեմբերի 28-ին կայանալիք նախագահական ընտրություններից ուղիղ երկու ամիս առաջ ընդդիմությունը հայտարարում է նախապատրաստվող կեղծիքների մասին: Այդ մասին երկուշաբթի երեկոյան՝ Թբիլիսիումկայացած մամուլի ասուլիսի ժամանակ, հայտարարեց ընդդիմադիր «Ազգային միացյալ շարժման» ղեկավարներից Լևան Բեժաշվիլին` պնդելով, որ վերջին մի քանի օրերին իշխող «Վրացական երազանք» կուսակցությունն անում է ամեն ինչ՝ ընտրական հանձնաժողովների նկատմամբ լիակատար վերահսկողություն սահմանելու համար:

«Վրացական երազանք»-ի աննախադեպ ցածր վարկանիշի պայմաններում ընտրական հանձնաժողովները բացահայտ կերպով համագործակցում են իշխող կուսակցության նախընտրական շտաբերի հետ: Այս ամենը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հանդեպ վստահության լիակատար կորստի մասին է վկայում», - հայտարարում էր ընդդիմադիր գործիչը, որպես ասվածի ապացույց, լրագրողներին ներկայացնելով մի գաղտնասլում, որում, ըստ Բեժաշվիլիի, «Վրացական երազանք»-ի թբիլիսյան նախընտրական շտաբերից մեկի ղեկավարիև Կրծանիսի շրջանի ընտրական հանձնաժողովի նախագահի զրույցն էր:

Զրույցի մասնակիցները խոսում են ընտրական հանձնաժողովների` անկուսակցականների համար նախատեսված տեղերը «Վրացական երազանք»-ի կողմնակիցներով համալրելու մասին` պարբերաբար ինչ-որ ցուցակներ հիշատակելով:

Այս ամենն, ըստ ընդդիմության, բավարար առիթ է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Թամար Ժվանիայի հրաժարականը պահանջելու համար:

Իշխող «Վրացական երազանք»-ի ներկայացուցիչները, սակայն, համոզված են` սկանդալային այս բացահայտումներով ընդդիմությունը փորձում է արդարացնել առաջիկա պարտությունը:

«Մեր իշխանության օրոք անցկացված բոլոր ընտրություններից հետոմիջազգային հանրությունը հայտարարել է, որ դրանք համապատասխանում էին եվրոպական չափանիշներին: Իսկ ընդդիմությունը նախորդ ընտրությունների ժամանակ ևս նման բացահայտումներով էր հանդես գալիս: Նրանք այս կերպ փորձում են բացատրել թե ինչու պարտվեցին», - նշում էր «Վրացական երազանք» կուսակցության խորհրդարանական խմբակցության անդամ Դավիթ Ցկիտիշվիլին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG