Մատչելիության հղումներ

Իրավապաշտպանները պահանջում են, որ Պուտինը դատապարտի Կադիրովի հայտարարությունները


Չեչեն իրավապաշտպան Օյում Տիտիևը դատարանում, Գրոզնի, 16-ը օգոստոսի, 2018թ.

Human Rights Watch, Amnesty International և Front Line Defenders իրավապաշտպան կազմակերպությունները համատեղ նամակով դիմել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին և կոչ են արել նրան՝ դատապարտել Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովին՝ ենթադրյալ զինյալների ընտանիքների հասցեին սպառնալիքներ հնչեցնելու համար:

Այսօր հրապարակված նամակում իրավապաշտպանները Պուտինին հորդորել են դիմել անհրաժեշտ քայլերի և հաստատել, որ «Կադիրովի սպառնալիքները հակասում են Ռուսաստանի օրենքին, Ռուսաստանի ստանձնած միջազգային պարտավորություններին և պետք է իրավական հետևանքներ ունենան»:

Բացի այդ, իրավապաշտպանները պնդում են, որ հարկ է անհապաղ ազատ արձակել «Մեմորիալ» կառույցի Չեչնիայի մասնաճյուղի ղեկավար, իրավապաշտպան Օյում Տիտիևին, «ով 8 ամիս առաջ բանտ է նետվել իրավապաշտպան գործունեության համար»:

Օգոստոսի 20-ին մի խումբ պատանի չեչեններ հարձակվել են տեղացի ոստիկանների վրա, ընդհարման ընթացքում ոստիկաններից մեկը սպանվել է, երեքը վիրավորվել են:

Կադիրովը հայտարարել է, որ հարձակվողների ազգականները կենթարկվեն հավաքական պատժի և սպառնալիքներ է հնչեցրել իրավապաշտպանների հասցեին:

«Ես ձեզ պաշտոնապես տեղեկացնում եմ, որ երբ դատարանը կընդունի Տիտիևի վերաբերյալ վճիռը՝ Չեչնիան կդառնա նրանց [իրավապաշտպանների] համար արգելված տարածք, ինչպես ահաբեկիչների դեպքում է», - տեղացի ոստիկանների հետ հանդիպման ժամանակ սպառնացել է Կրեմլի աջակցությունը վայելող Կադիրովը:

«Ամեն բան վկայում է այն մասին, որ Կրեմլը Կադիրովին կարգադրել է ապահովել Չեչնիայի տարածքում իրավապաշտպանների ազատ տեղաշարժը, սա նշանակում է, որ Կրեմլը կարող է նրանից պահանջել նաև Չեչնիայում ապահովել իրավապաշտպանների ազատ և անվտանգ աշխատանքի պայմաններ», - ասել է Human Rights Watch-ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի բաժնի տնօրեն Հյու Ուիլիամսոնը:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG