Անկախ պետությունների համագործակցության գագաթնաժողովը տեղի կունենա 2019 թվականի հոկտեմբերին Թուրքմենստանի մայրաքաղաք Աշգաբատում:
Այդ մասին, ըստ ՏԱՍՍ լրատվական գործակալության, այսօր Մինսկում՝ ԱՊՀ-ում անդամ երկրների մշտական ներկայացուցիչների հավաքում, հայտնել է ԱՊՀ գործադիր կոմիտեի ղեկավար Սերգեյ Լեբեդևը:
ԱՊՀ նախագահությունը Տաջիկստանը 2019 թվականին կփոխանցի Թուրքմենստանին:
«Թուրքմենստանը շատ լուրջ է մոտենում նախագահությանն ԱՊՀ-ում, հաջորդ տարի կմշակվի նախագահության հայեցակարգը, կհաստատվի միջոցառումների ծրագիրը: Այդ ցանկում են և՛ ԱՊՀ ղեկավարների գագաթնաժողովը, և՛ ԱՊՀ անդամ երկրների կառավարությունների ղեկավարների գագաթնաժողովը, որը տեղի կունենա 2019-ի մայիսին»,- ասել է Լեբեդևը:
Նրա փոխանցմամբ, նախատեսված է նաև ԱՊՀ արտգործնախարարների ժողովը:
«Կարծում եմ ԱՊՀ-ում մշտական ներկայացուցիչները դրական կգնահատեն միջոցառումները, որոնք մտադիր է կազմակերպել Թուրքմենստանը», - ասել է ԱՊՀ գործադիր կոմիտեի ղեկավար Սերգեյ Լեբեդևը: