Մատչելիության հղումներ

Մեյը և Էրդողանը, Թրամփը և Մերկելը Սիրիայի հարցն են քննարկել


Իդլիբի ավերված շենքերը, արխիվ
Իդլիբի ավերված շենքերը, արխիվ

ՏԱՍՍ լրատվական գործակալության փոխանցմամբ, Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հեռախոսով քննարկել են Սիրիայի իրավիճակը:

«Վարչապետը և նախագահը մտահոգություն են հայտնել Սիրիայի հյուսիսարևմտյան շրջանում լարվածության աճի ու քիմիական զենքի հնարավոր կիրառման վտանգի կապակցությամբ: Հակամարտության հետագա սրումը սպառնալիք է միլիոնավոր խաղաղ բնակիչների համար», - ասվում է Մեյի և Էրդողանի զրույցի մասին պաշտոնական հաղորդագրությունում:

Մինչդեռ, երեկ Սիրիայի հարցը հեռախոսով քննարկել են նաև Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը:

«Երկու ղեկավարները մտահոգություն են հայտնել Իդլիբում ստեղծված մարդասիրական վիճակի կապակցությամբ: ԱՄՆ-ը և Գերմանիան Ռուսաստանին կոչ են անում ճնշում բանեցնել Դամասկոսի վրա և կանխել կացության հետագա սրումը», - ասել է Գերմանիայի կառավարության խոսնակ Շտեֆան Զայբերտը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG