Մատչելիության հղումներ

Կոնաշենկով. «ԱՄՆ սադրանք է ծրագրում Սիրիայում»


ՌԴ ՊՆ խոսնակ Իգոր Կոնաշենկով, արխիվ
ՌԴ ՊՆ խոսնակ Իգոր Կոնաշենկով, արխիվ

ՏԱՍՍ լրատվական գործակալությունը վկայակոչում է Ռուսաստանի պաշտպանության նախարարության խոսնակ գեներալ-մայոր Իգոր Կոնոշենկովին, ով ասել է, թե ռուսաստանյան աղբյուրների համաձայն, ամերիկացիները մտադիր են սադրանքի դիմել քիմիական զենքի պահով և նոր հարված հասցնել Սիրիային:

«Միացյալ Նահանգները հզորացնում է Մերձավոր Արևելքի տարածաշրջանում թևավոր հրթիռների թիվը, ինչն արվում է նոր սադրանքի համար, որի նպատակն է Սիրիային մեղադրել քիմիական զենք կիրառելու մեջ և նոր հարված հասցնել», - պնդել է Կոնաշենկովը:

Նրա խոսքով՝ օգոստոսի 25-ին Միջերկրական ծով է հասել «Տոմահավք» տեսակի 28 թևավոր հրթիռներ կրող «Ռոսս» էսմինեցը: Այդ հրթիռներով հնարավոր է հարվածներ հասցնել Սիրիայի ամբողջ տարածքի ցանկացած հատվածում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG