Մատչելիության հղումներ

Եթե կարծում եք, որ Քոչարյանը քնած հրաբուխ է, ուրեմն քաղաքականությունից ոչինչ չեք հասկանում. Շարմազանով


Ռոբերտ Քոչարյանը լուրջ ասելիք ու անելիք ունի հայաստանյան քաղաքական դաշտում, այսօր նման կարծիք հայտնեց Ազգային ժողովի հանրապետական փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։

«Ռոբերտ Քոչարյանը պետական ու քաղաքական գործիչ է, ըստ իմ սուբյեկտիվ կարծիքի, որը շատ մոտ է իրականության, լուրջ ասելիք ու անելիք ունի հայաստանյան քաղաքական դաշտում։ Սա իմ մասնավոր կարծիքն է։ Նա ունի և՛ բարոյական, և՛ քաղաքական, և՛ իրավական իրավունք՝ զբաղվելու քաղաքականությամբ, և կարծում եմ, որ այո՛, նա կզբաղվի քաղաքականությամբ, արդեն զբաղվում է քաղաքականությամբ», - Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Շարմազանովը։

Հարցին, թե Հանրապետականը պատրա՞ստ է համագործակցել պաշտոնաթող նախագահի հետ, ԱԺ փոխնախագահը պատասխանեց. - «Հանրապետականը կոնսոլիդացված է իր գաղափարների շուրջ, իր օրակարգի շուրջ, ով այդ պայքարում, օրակարգում կօժանդակի Հանրապետականին և կլինի մեր դաշնակիցը, մենք պատրաստ ենք բոլոր առողջ ուժերի հետ համագործակցել, այդ թվում՝ նաև Քոչարյանի, բայց կոնկրետ օրակարգի շուրջ։ Եթե դուք կարծում եք, որ Ռոբերտ Քոչարյանը քնած հրաբուխ է, ապա դուք քաղաքականության մեջ ոչինչ չեք հասկանում»։

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը 2008 թվականի մարտի 1-ի քրեական գործով մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելու համար: Հուլիսի 27-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրել կալանավորումը: Օգոստոսի 13-ին Վերաքննիչ դատարանը վերացրեց առաջին ատյանի դատարանի որոշումը և Ռոբերտ Քոչարյանն ազատ արձակվեց:

Ազատ արձակումից հետո Քոչարյանը հայտարարեց քաղաքականություն վերադառնալու մասին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG