Մատչելիության հղումներ

Նյու Յորքում կարող են հանդիպել Սերգեյ Լավրովը և Մայք Փոմփեոն


ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկով, արխիվ
ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկով, արխիվ

Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը չի բացառել, որ Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստի շրջանակներում կարող է տեղի ունենալ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի և Միացյալ Նահանգների պետական քարտուղար Մայք Փոմփեոյի հանդիպումը:

«Կարծում եմ, դա միանգամայն հավանական է, սակայն իմ կողմից ժամանակավրեպ կլիներ խոսել հանդիպման կոնկրետ վայրի և ժամկետի շուրջ պայմանավորվածության մասին», - ասել է Ռյաբկովը:

Նրա խոսքով՝ եղել են դեպքեր, երբ անցյալում չէր հաջողվել հանդիպում կազմակերպել նույնիսկ ժամանակ, երբ երկու ղեկավարները մասնակցել են միևնույն խորհրդաժողովին:

«Բայց բոլոր դեպքերում Գլխավոր ասամբլեան ամենահավանական տարբերակն է, և մենք աշխատում ենք այդ ուղղությամբ», - ասել է Ռյաբկովը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG