Մատչելիության հղումներ

Ռուսաստանում տեղի կունենան 1981 թվականից ի վեր ամենալայնածավալ զորախաղերը


ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ելույթ է ունենում միջազգային ռազմատեխնիկական խորհրդաժողովում, արխիվ
ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ելույթ է ունենում միջազգային ռազմատեխնիկական խորհրդաժողովում, արխիվ

Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն այսօր հաղորդել է, որ հաջորդ ամիս Ռուսաստանում կանցկացվեն 1981 թվականից ի վեր ամենալայնածավալ զորավարժությունները, որոնց կոդային անունն է «Արևելք-2018» («Восток-2018»):

Դրանք կանցկացվեն Ռուսաստանի կենտրոնական և արևելյան զինտարածքներում: Զորավարժություններին կմասնակցի 300 հազար զինծառայող, ավելի քան 1000 միավոր ավիացիա, Խաղաղօվկիանոսյան և Հյուսիսային նավատորմերը և դեսանտային ուժերը:

«Դա կլինի ամենալայնամասշտաբ զորավարությունը 1981 թվականից հետո»,- ասել է Ռուսաստանի պաշտպանության նախարարը:

Արևմտյան աղբյուրները նշում են, որ այդ զորավարժությունների մասին հաղորդագրությունը տարածվել է Ռուսաստանի և Արևմուտքի հարաբերությունների կտրուկ վատթարացման իրավիճակում, որն առաջացել է 2014 թվականին Ղրիմի բռնակցումից, Ուրաինայի արևելքում ընթացող պատերազմի և Միացյալ Նահանգների ընտրություններին Մոսկվայի ենթադրյալ միջամության արդյունքում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG