Մատչելիության հղումներ

Ֆրանսիան կոչ է անում ԵՄ-ին պաշտպանության հարցերում հույս չդնել ԱՄՆ-ի վրա


Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոն, արխիվ
Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոն, արխիվ

Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը կոչ է անում Եվրամիությանը դադարեցնել պաշտպանության հարցերում հույս դնել Միացյալ Նահանգների վրա, փոխարենը «զարգացնել ռազմավարական համագործակցությունը» Ռուսաստանի հետ։

Օգոստոսի 27-ին Ֆրանսիայի դեսպաններին ուղղված իր ելույթում Մակրոնը հայտարարել է, որ դադարեցրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ միասնական քաղաքականություն մշակելու ջանքերը և քննադատել Թրամփին «անհուսալի գործընկեր» լինելու, ինչպես նաև կլիմայի փոփոխության գլոբալ համաձայնագրից և Իրանի միջուկային գործարքից միակողմանի հրաժարվել համար:

Ֆրանսիայի 40-ամյա նախագահը հայտարարել է, որ առաջիկա ամիսներին նոր առաջարկներ կներկայացնի՝ խթանելու ԵՄ-ի հետ պաշտպանական համագործակցությունը, ինչպես նաև անվտանգության հարցերով Ռուսաստանի հետ համագործակցությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG