Մատչելիության հղումներ

Արևմուտքը կոչ է անում Ռուսաստանին կանխել Սիրիայում «հումանիտար ճգնաժամը»


Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Բրյուսելում, արխիվ
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Բրյուսելում, արխիվ

Արևմուտքը կոչ է անում Ռուսաստանին զսպվածության կոչ անել իր դաշնակից Սիրիային և կանխել այդ երկրի հնարավոր «հումանիտար ճգնաժամը»:

Օգոստոսի 27-ին տեղի ունեցած հեռախոսազրույցի ընթացքում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտահոգություններ են հայտնել Սիրիայում վերջին զարգացումների, հատկապես Թուրքիայի հետ սահմանին գտնվող Իդլիբ նահանգում հումանիտար իրավիճակի վերաբերյալ։

«Երկու ղեկավարները կոչ են արել քայլեր ձեռնարկել՝ կանխելու հումանիտար ճգնաժամը Իդլիբ նահանգում», - ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG