Մատչելիության հղումներ

«Լուսավոր Հայաստան»-ը և «Հանրապետություն»-ը Երևանի ավագանու ընտրություններին կմասնակցեն «Լույս» դաշինքով


Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյան

«Լուսավոր Հայաստան» և «Հանրապետություն» կուսակցությունները Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու նպատակով հիմնադրել են «Լույս» դաշինքը: Այս մասին այսօր ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակմամբ հայտարարեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը:

Դաշինքի ընտրական ցուցակը կգլխավորի արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը, երկրորդ համարը կլինի Երևանի ավագանու «Ելք» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը, իսկ երրորդը՝ խմբակցության անդամ Անի Խաչատրյանը:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG