Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է, որ ազգային տարադրամի դիրքերը ամրապնդելու և սղաճի տեմպերը նվազեցնելու նպատակով Վենեսուելայի կառավարությունը քաղաքացիներին ոսկու ձուլակտորներ կվաճառի` 1,5 և 2,5 գրամ ծավալով:
«Ես մի քանի հազար այսպիսի ձուլակտորներ ունեմ, դրանց թիվը շուտով միլիոնների կհասնի: Այդ քայլը հնարավորություն կտա Վենեսուելայի ժողովրդին խնայողությունները պահել ոսկով: Ի վերջո, ոսկին ոսկի է, բարեկամներ: Տարիներն անցնում են, իսկ ոսկին մնում է ոսկի», - հայտարարել է Մադուրոն:
Արդեն մի քանի տարի է, ինչ Վենեսուելան խորը տնտեսական ճգնաժամ է ապրում: Սղաճի ծավալները մայիս ամսին հասան 25 հազար տոկոսի: ՄԱԿ-ի գնահատականներով ավելի քան 2 միլիոն վենեսուելացիներ (բնակչության յոթ տոկոսը) լքել են երկիրը՝ հարևան պետություններում աշխատանք գտնելու ակնկալիքով: