Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը սեպտեմբերի 7-ին կմեկնի Թեհրան, որտեղ եռակողմ հանդիպում կունենա Իրանի և Ռուսաստանի նախագահների հետ: Այդ մասին այսօր հաղորդել է Թուրքիայի նախագահի մամուլի ծառայությունը:
Ավելի վաղ Կրեմլի ներկայացուցիչները նշել էին, որ սեպտեմբերի սկզբին Իրանի մայրաքաղաք է մեկնելու նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը` Հասան Ռոհանիի և Ռեջեփ Էրդողանի հետ բանակցություններ անցկացնելու նպատակով:
Վերջին անգամ երեք երկրների նախագահները հանդիպել էին Ստամբուլում ապրիլին` Սիրիայում ստեղծված իրադրությունը քննարկելու համար: