Վերջին երկու օրերին Ուկրաինայի արևելքում տեղի ունեցած բախումների հետևանքով ուկրաինացի երեք զինծառայողներ զոհվել են, ևս վեցը` վիրավորվել: Այս մասին այսօր պաշտոնական հաղորդագրություն է տարածել Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը` հավելելով, որ երկրի արևելքում ծավալված մարտերի ընթացքում զոհվել են նաև անջատական ուժերի երեք զինծառայողներ, ևս յոթը տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել:
Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների ներկայացուցիչները պնդում են, որ հանգստյան օրերին ուկրաինական բանակը մի քանի անգամ խախտել է հրադադարը` շփման գծի երկայնքով գնդացիրներ և հրետանի կիրառելով: