Մատչելիության հղումներ

Իրանը Հաագայի դատարանում կվիճարկի Վաշինգտոնի կողմից Թեհրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները


ՄԱԿ-ի Միջազգային դատարանի շենքը Նիդերլանդներում
ՄԱԿ-ի Միջազգային դատարանի շենքը Նիդերլանդներում

Իրանն այսօր կդիմի Նիդերլանդների Հաագա քաղաքում գտնվող ՄԱԿ-ի Միջազգային դատարան (International Court of Justice), որպեսզի այն պարտավորեցնի Միացյալ Նահանգներին՝ չեղարկել նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի կողմից Թեհրանի նկատմամբ սահմանած պատժամիջոցները:

Իրանը ներկայացնող փաստաբանները պատրաստվում են հայցը ներկայացնել մի քանի ժամից:

Հիմնավորման մեջ նշված է, որ պատժամիջոցներ սահմանելով՝ Վաշինգտոնը խախտում է դեռևս 1955 թվականին երկու երկրների միջև կնքված «Բարեկամության մասին» համաձայնագիրը:

Այս ամիս Թեհրանի նկատմամբ ուժի մեջ մտած ամերիկյան պատժամիջոցները վերաբերում են առևտրին, իրանական ավտոմեքենաշինությանը, ոսկու արդյունահանմանը և արգելում են Իրանին գնել ԱՄՆ դոլար:

Այս նոյեմբերին ուժի մեջ են մտնելու նոր պատժամիջոցներ, որոնք վերաբերում են իրանական բանկային համակարգին և նավթաարդյունաբերությանը, ինչն էական է Իրանի տնտեսության համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG