Մատչելիության հղումներ

Թուրքիայում բանտարկված գերմանացի լրագրող Մեսալե Տոլուն ազատ է արձակվել


Գերմանացի լրագրող Մեսալե Տոլու

Գերմանացի լրագրող Մեսալե Տոլուն, ում Թուրքիայում մեղադրանք էին առաջադրել ահաբեկչության հետ կապված և զրկել ազատությունից, վերադարձել է Գերմանիա՝ հրապարակավ պարտավորվելով պայքարել այն մարդկանց համար, ովքեր դեռևս անազատության մեջ են Թուրքիայում:

«Այսօր ես այստեղ եմ, սակայն իմ հարյուրավոր գործընկերներ, ընդդիմադիր ակտիվիստներ, փաստաբաններ, ուսանողներ՝ 70 հազար ուսանող բանտում են», - ժամանելով Շտուտգարտ՝ լրագրողներին ասել է Տոլուն:

Նրա ծնողները Թուրքիայից են, Տոլուն ձերբակալվել էր Թուրքիայում անցած տարի՝ մեղադրվելով ձախ գաղափարներ դավանող ահաբեկչական խմբավորման անդամ լինելու մեջ, 33-ամյա լրագրողը հերքում է մեղադրանքը:

Թուրքիայում 2016թ․ պետական հեղաշրջման ձախողված փորձից հետո տասնյակ հազարավոր մարդիկ՝ ներառյալ բազմաթիվ լրագրողներ հայտնվեցին բանտերում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG