«Վրաստանի կողմից ռազմական վտանգը իրական է», -այսօր «Ինտերֆաքս»-ին տված հարցազրույցում պնդել է Աբխազիայի ինքնահռչակ հանրապետության ղեկավար Ռաուլ Խաջիմբան:
«Ըստ ամենայնի, Վրաստանը չի հրաժարվում ռազմական ռևանշի գաղափարից: Դա են վկայում զորավարժությունները ինչպես նաև ՆԱՏՕ-ի անդամ պետությունները ներկայացնող ռազմական տարատեսակ կառույցների աշխատակիցների ներկայությունը Վրաստանի տարածքում», - հայտարարել է Խաջիմբան:
Աբխազիայի ղեկավարի խոսքով` «հասկանալով, որ [վրացական] սպառնալիքը իրական է, մենք համատեղ գործողություններ ենք իրականացնում Աբխազիայի տարածքում տեղակայված ռուսաստանյան ստորաբաժանումների հետ»: