Ռուսաստանցի միլիարդատեր Ռոման Աբրամովիչը մտադրի է վաճառել անգլիական Պրեմեր լիգայի ամենաուժեղ թիմերից մեկը`«Չելսին»: Այd մասին հաղորդում է լոնդոնյան Sunday Times պարբերականը:
Թերթի տեղեկություններով` Աբրամովիչն օրերս դիմել է Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում գործող խոշորագույն ներդրումային բանկերից մեկի` Raine Group-ի մասնագետներին՝ ֆուտբոլային ակումբի վաճառքը կազմակերպելու առթիվ խորհրդատվության նպատակով:
Ավելի վաղ Աբրամովիչը հրաժարվել էր «Չելսի»-ն վաճառել բրիտանացի մեծահարուստ Ջիմ Ռեդկլիֆին:
Աբրամովիչը «Չելսի»-ի բաժնետոսմերը ձեռք է բերել 2002 թվականին:
Ֆուտբոլային ակումբի վաճառքի մասին խոսակցությունները ծագեցին այն բանից հետո, երբ այս տարվա գարնանը Միացյալ Թագավորության իշխանությունները որոշեցին չերկարաձգել Աբրամովիչի բրիտանական մուտքի վիզայի գործողության ժամկետը: