Մատչելիության հղումներ

«Մենք պետք է ազգովի դիմակայենք Թուրքիայի դեմ սանձազերծված տնտեսական պատերազմը»․ Էրդողան


Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողան, արխիվ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողան, արխիվ

«Թուրքերը պետք է ազգովի դիմակայեն երկրի տնեսության դեմ իրականացվող հարձակումները». - շաբաթ երեկոյան նման հայտարարությամբ է հանդես եկել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը` մեկնաբանելով թուրքական ազգային տարադրամի` լիրայի փոխարժեքի կտրուկ անկման փաստը:

«Մեր հանրության յուրաքանչյուր անդամի վստահությունն ու հավատարմությունն` ահա այն որակները, որոնք թույլ կտան մեզ հաղթել թուրքական տնտեսության դեմ սանձազերծված պատերազմում, հնարավորություն կտան պաշտպանել երկրի անկախությունը և ապագան», - հայտարարել է Էրդողանը:

Միացյալ Նահանգներն այս ամսվա սկզբից մի շարք պատժամիջոցներ է սահմանել Անկարայի հանդեպ՝ պահանջելով ազատ արձակել ամերիկացի պաստոր Էնդրյու Բրանսոնին, ով արդեն շուրջ երկու տարի է՝ թուրքական բանտում է լրտեսության ու ահաբեկչությանն առնչվող մեղադրանքներով:

Երբեմնի ռազմավարական դաշնակիցների միջև խորացող այս լարվածության ֆոնին թուրքական արժույթը երկրորդ շաբաթն է՝ կտրուկ անկում է արձանագրում, փորձագետներն արդեն խոսում են տնտեսական ճգնաժամի մասին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG