Մատչելիության հղումներ

Նիկոլ Փաշինյանն Անկախության օրվա կապակցությամբ շնորհավորել է Ուրուգվայի նախագահ Վասկեսին


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուրուգվայի նախագահ Տաբարե Վասկեսին Ուրուգվայի ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ:

Ըստ Հայաստանի վարչապետի պաշտոնական կայքէջի, ուղերձում, մասնավորապես, ասված է. - «Հայ-ուրուգվայական բարեկամական կապերն ամուր հիմք են հանդիսանում մեր երկրների միջև արդյունավետ քաղաքական երկխոսությունն ու փոխշահավետ համագործակցությունն առավել ընդլայնելու համար: Համոզված եմ, որ համատեղ ջանքերի շնորհիվ երկկողմ հարաբերություններում կարձանագրենք նորանոր ձեռքբերումներ և հաջողություններ՝ ի շահ երկու երկրների ժողովուրդների: Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, իսկ Ուրուգվայի բարեկամ ժողովրդին՝ երջանկություն և բարօրություն»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG