Նախագահ Բակո Սահակյանը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունում քննարկել են պաշտպանության բանակի մարտունակության հետևողական բարձրացման, Արցախի և Հայաստանի ռազմական փոխգործակցության և սահմաններում տիրող իրավիճակին վերաբերող հարցեր:
Ըստ Ղարաբաղի նախագահի պաշտոնական կայքէջի, հանդիպմանը մասնակցել են Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը, Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը:
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով Լեռնային Ղարաբաղ է մեկնել երեկ: