Մի քանի ժամ առաջ Մոսկվայում, իր տան շքամուտքում, ձերբակալվել է ռուսաստանցի ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնին: Այդ մասին Twitter-ի իր էջում տեղեկացրել է Նավալնիի մամուլի խոսնակ Կիրա Յարմիշը: Նրա խոսքով՝ ոստիկաններն առգրավել են Ալեքսեյ Նավալնիի հեռախոսը և հրաժարվել են հայտնել, թե ինչ հիմքով են բերման ենթարկում քաղաքական գործչին:
Այսօր ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մոսկվայի քաղաքապետարանը որոշել է քննարկել սեպտեմբերի 9-ին կենսաթոշակային բարեփոխումների դեմ բողոքի ցույց անցկացնելու՝ Նավալնիի կողմնակիցների ներկայացրած պաշտոնական իրազեկումը: