Մատչելիության հղումներ

«Times of India». Հայաստանը հետաքրքրություն է ցուցաբերում հնդկական արտադրության հրթիռային համակարգերի հանդեպ


Հայաստանը լուրջ հետաքրքրություն է ցուցաբերում հնդկական արտադրության Pinaka հրթիռային համակարգերի հանդեպ: Այս մասին գրել է հնդկական խոշորագույն պարբերականներից մեկը` Times of India-ն:

Թերթի տեղեկություններով` անցած ամիս Հնդկաստան ժամանած հայկական պատվիրակության անդամները հնարավորություն են ստացել դիտել հրթիռային համակարգով իրականացվող ցուցադրական կրակային վարժանքները: Այս մասին թերթին փոխանցել է երկրի ռազմաարդյունաբերական գերատեսչության ներկայացուցիչ Կ.Մ. Ռաջանը:

«Ռաջհաստան նահանգում իրկանացված վարժանքները գերազանց ընթացան: Այժմ մենք սպասում ենք [Հնդկաստանի և Հայաստանի] կառավարությունների միջև պայմանավորվածությանը»,- նշել է հնդիկ պաշտոնյան` հավելելով, որ Երևանը հետաքրքրություն է ցուցաբերել Pinaka համակարգերի երկու տարբերակների` 40 և 80 կիլոմետր հեռահարության հրթիռների հանդեպ:

Հնդկական պարբերականի փոխանցմամբ՝ Pinaka համակարգերն առաջին անգամ մարտական պայմաններում կիրառվել են 90-ականների վերջին՝ բարձր լեռնային պայմաններում: Այսպես կոչված «Քարգիլի պատերազմի» ժամանակ հնդկական բանակը Pinaka համակարգերի միջոցով կարողացել է ոչնչացնել պակիստանյան բանակի հենակետերը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG