Բելգիայի ոստիկանությունը Գենտ քաղաքից ոչ հեռու գտնվող նավահանգիստներից մեկում կոկաինի մեծ խմբաքանակ է հայտնաբերել` շուրջ 2 տոննա:
Թմրանյութի այս խմբաքանակի ընդհանուր արժեքն Արևմտյան Ֆլանդրիա նահանգի իրավապահների գնահատմամբ՝ կարող է հասնել 100 միլիոն եվրոյի: Բելգիական De Telegraaf թերթի և RTL հեռուստաընկերության տվյալներով՝ կոկաինի մեկ կիլոգրամանոց շուրջ երկու հազար բրիկետներից յուրաքնաչյուրի վրա պատկերված է եղել Ռուսաստանի իշխող կուսակցության` «Եդինայա Ռոսիայի» տարբերանշանը:
Բելգիական ոստիկանության տվյալներով՝ թմրանյութի խմբաքանակը մաքսանենգ ճանապարհով Եվրոպա է մուտք գործել Բրազիլիայից: